Ինչպես ամուսինը համոզեց կնոջը, որ չհավաքի երեխաների խաղասենյակը. ընդամենը մի քանի խոսքով նա պարզապես փոխեց կնոջ կյանքը


Ինչպես ամուսինը համոզեց կնոջը, որ չհավաքի երեխաների խաղասենյակը. ընդամենը մի քանի խոսքով նա պարզապես փոխեց կնոջ կյանքը
Դեկտեմբեր 20 00:05 2017

Տարիներ շարունակ ամեն օր Հայդի Համը երկար ժամանակ էր ծախսում՝ երեխաների խաղասենյակը կարգի բերելու համար:

Որպես կանոն, խաղասենյակը մշտապես ծածկված էր լինում Lego-ի կոնստրուկցիաներով և այլ խաղալիքներով, դես ու դեն շպրտված հագուստներով: Հայդին ժամեր էր անցկացնում սենյակը վերջնականապես նախկին տեսքին բերելու համար:

Մի օր նման մի պահի նրա ամուսինը մտավ սենյակ և տեսնելով, թե ինչպես է կինը սողալով հավաքում խաղալիքները, նա պարզապես ասաց մի քանի խոսք, որը փոխեց կնոջ կյանքը: 

«Ինչո՞ւ պարզապես չես փակում դուռը»:

Հայդին մեկնաբանում է կնոջ խոսքերը․ «Ես աչքերս հառեցի նրա վրա և պայծառացած նայեցի նրան: Ես սպասում էի, որ նա կմիանա ինձ և կօգնի հավաքել խաղալիքները, սակայն նա շատ ավելի լավ բան արեց, քան սպասում էի: Մեր օրերում բոլորն ասում են, որ շատ կարևոր է ինքդ քո մասին հոգ տանելը, հատկապես երբ ծնող ես դառնում: Եվ սա հենց դրա դրսևորումներից է: Այնքան հեշտ է կորցնել քեզ մյուսներին հոգ տանելու ժամանակ: Իսկ ինչպե՞ս հոգ տանել: Այո, դա հեշտ չէ, այն պահանջում է բավականին ժամանակ և էներգիա: Իսկ երբեմն էլ… Քո մասին հոգ տանելը նշանակում է մեկ տուփ շոկոլադ վերցնել հենց քեզ համար, որպեսզի ՏԱՔ սուրճ խմես, երեխաներին շուտ պառկեցնես քնելու, որպեսզի երեկոյան ամուսնուդ գրկես և նստես բազմոցին: Ահա այս ամենը վայելելու համար հարկավոր է ՊԱՐԶԱՊԵՍ փակել խաղասենյակի դուռը»:.

Ավարտելով պատմությունը՝ կինն ասաց, որ այժմ հավաքում է սենյակը շաբաթը մեկ, իսկ մնացած ժամանակ այնտեղ քաոս է տիրում:

«Եվ ինձ համար դա նորմալ է, քանի որ ՓԱԿ ԴՈՒՌՆ այն է, ինչը թույլ է տալիս ինձ ԱՊՐԵԼ»,- եզրափակեց Հայդին:

Աղբյուր՝ Hayinfo.net