Անհավանական․ ինչպիսին են հանրահայտ «На-На» խմբի աստղերը՝ 28 տարի անց (լուսանկարներ)


Անհավանական․ ինչպիսին են հանրահայտ «На-На» խմբի աստղերը՝ 28 տարի անց (լուսանկարներ)
Դեկտեմբեր 19 12:43 2017

90-ականներին այս խումբը այնքան հանրահայտ էր, որ բոլորը նրանց մասին էին խոսում։ Նրանց համերգներին դահլիճը լեփ-լեցուն էր, աղջիկները պարզապես խենթանում էին նրանց համար։

Այս հայտնի խումբը հիմնադրվել է 28 տարի առաջ, խմբի պրոդյուսերը Ռուսաստանում հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովն է։

Այսօր ռուսական «На-На» խումբը դեռ կա, սակայն նախկին փառքը չունի, իսկ ժամանակի սեքս-սիմվոլ սոլիստները արդեն բավական տարիքով տղամարդիկ են՝ նախկին հմայքից շատ քիչ բան է մնացել։

Ահա թե ինչպիսին են այսօր «На-На»-ի տղաները։

Վլադիմիր Լյովկին, 50 տարեկան

 

Խումբն առաջինը լքեց Լյովկինը։ 1997-ին նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, որից հետո նա հեռացավ խմբից։

2012 թվականին Լյովկինը հայր դարձավ։ Նրա չորրորդ կինը՝ Մարինան, երգիչին պարգեւեց գեղեցկուհի Նիկային։

Վլադիմիր Ասիմով, 50 տարեկան

 

Ասիմովը խմբի ամենասիրված տղաներից մեկն էր։ «На-На»-ում աշխատել է 12 տարի ու այդ ընթացքում երկրպագուհիների կողմից բազմաթիվ հետապնդումների ենթարկվել։ Աղջիկները նրան սպասում էին շքամուտքի, հյուրանոցների մուտքերի մոտ, ամեն խորամանկության դիմում՝ ներս մտնելու ու սիրելի երգչին գոնե մեկ անգամ դիպչելու համար։

Սակայն Ասիմովը այդ ողջ ընթացքում գաղտնի ամուսնացած էր։ Նրա կինը Տատյանա Տոմիլինան է, զույգն ամուսնացել է գաղտնի, իսկ 1995-ին ծնվել է նրանց որդին՝ Սեմյոնը։ Զույգը իրենց ամուսնությունը ստիպված էր գաղտնի պահում, քանի որ ըստ պայմանագրի՝ խմբի անդամներն իրավունք չունեին կին ունենալու, հակառակ դեպքում երկրպագուհիների հսկայական բանակ կկորցնեին։ Բացի այդ, Տատյանան աշխատում էր խմբում՝ գովազդային գործակալ էր, եւ խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովն ինքն էլ սիրահարված էր նրան։ Այնպես որ, Ասիմովն իր ամուսնությունը 7 տարի շարունակ թաքցրել է բոլորից՝ այդ թվում եւ խմբի կոլեգաներից։

Այսօր Ասիմովը կնոջ ու որդու հետ ապրում է Իսպանիայում։

Պավել Սոկոլով, 43 տարեկան

 

 Պաշան խումբ է եկել համեմատաբար ուշ՝ 1997-ին եւ աշխատել է «На-На»-ում 8 տարի։ Նա ի սկզբանե պարող է եղել, պարել է 14 տարեկանից։ Հայտնի դառնալը երգչի վրա վատ անդրադարձավ, նա տրվեց ալկոհոլին ու թմրանյութերին։ Այսօր Սոկոլովը շատ է ափսոսում, որ նման բաներով է տարվել, իր երեք երեխաներին այլ ոգով է դաստիարակում։ Նրա ավագ դուստրը 26 տարեկան է, նա փաստաբան է։

Սոկոլովը խմբից հեռացել է 2008-ին եւ այլեւս երբեք նախկին կոլեգաների հետ չի հանդիպել։

Վլադիմիր Պոլիտով, 46 տարեկան

 

 Պոլիտովը խմբի ամենահմայիչ ու սիրված երգիչն էր։ Նա մինչ օրս աշխատում է «На-На»-ում։

«Երբ մենք փառքի գագաթնակետին էինք, կարող էինք մեզ թույլ տալ այն, ինչ ուզում ենք։ Ես ու Սլավան համերգներից տուն էինք վերադառնում երկու մեծ պայուսակ փողով, այնքան շատ էինք վաստակում։ Չգիտեինք՝ ինչպես ծախսել։ Օրական հինգ հազար դոլար ծախսում էին՝ շորերի, աղջիկների, ակումբների վրա»,- պատմում է նա։

Սակայն ընտանիք կազմելով՝ Պոլիտովը սկսեց իրեն ավելի համեստ պահել։ Նրա դուստրն այսօր 16 տարեկան է, ապրում է մոր՝ Օլգայի հետ, Գոայում։

Վյաչեսլավ Ժերեբկին, 49 տարեկան

 

Սլավան նույնպես խմբի ակունքներում էր կանգնած։ Խումբ գալուց երեք տարի անց նրա կինը՝ Տատյանան, նրան դուստր պարգեւեց՝ Քսենիան։ Այսօր երգիչը 4 երեխա ունի, որոնցից կրտսերը ընդամենը մեկ տարեկան է։ Նա նույնպես Պոլիտովի հետ միասին դեռ աշխատում է խմբում։