Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է «Ինտեր» տեղափոխվել


Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է «Ինտեր» տեղափոխվել
Դեկտեմբեր 18 15:56 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

Football Italia-ն գրում է, որ միլանյան ակումբը Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկում է տրանսֆերի հարցը: Մխիթարյանն արդեն տվել է այս ձմռանը «Ինտեր» տեղափոխվելու համաձայնություն:

Դեռ որոշված չէ՝ Մխիթարյանն իտալական ակումբ տեղափոխվելու է վարձավճարով, թե՝ ոչ: Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը դառնա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը: