Տղան ընկերուհու մանկության լուսանկարներն էր նայում, երբ հետին պլանում նկատեց իրեն. ահա, թե ինչպես էր դա տեղի ունեցել (լուսանկարներ)


Տղան ընկերուհու մանկության լուսանկարներն էր նայում, երբ հետին պլանում նկատեց իրեն. ահա, թե ինչպես էր դա տեղի ունեցել (լուսանկարներ)
Դեկտեմբեր 14 15:50 2017

Լոնդոնի բնակչուհի Վերոնա Կոլիկին համացանցում կիսվել է հետաքրքիր մի պատմությամբ, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտրյալն իրեն գտել մանկական լուսանկարի վրա։ Աղջիկը տղային իր ընտանիքի՝ Չեռնոգորիայում անցկացրած հանգստից լուսանկարներն էր ցույց տալիս, որտեղ էլ նրա ընտրյալը գտավ իրեն հետին պլանում՝ փչովի ներքնակի վրա լողալիս։

Տղան ճանաչեց իր ներքնակն ու հագուստը, իսկ հարազատներն էլ հաստատեցին, որ լուսանկարում հենց ինքն է։ Ստացվում է, որ հանդիպումից 10 տարի անց միայն նրանք կարողացան կրկին տեսնվել, բայց այս անգամ արդեն որպես սիրահարներ։

Աղբյուր՝ BlogNews.am