Կոշիկներ, որոնք արժեն 15 միլիոն դոլար (լուսանկարներ)


Կոշիկներ, որոնք արժեն 15 միլիոն դոլար (լուսանկարներ)
Դեկտեմբեր 13 13:25 2017

Բրիտանացի դիզայներ Դեբբի Ուինգեմը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք կոշիկները։ Դրանք բնական կաշվից են, պատված են 24 կառատանոց ոսկով ու թանկարժեք քարերով, այդ թվում՝ կապույտ ու վարդագույն ադամանդներով։ Կարերը նույնպես ոսկեթել են։

Այս բացառիկ կոշիկների արժեքը 15 միլիոն դոլար է։ Դեբբի հետ միասին կոշիկների ստեղծման ուղղությամբ աշխատել է գեղանկարիչ Քրիս Կեմպբելլը։

Կոշիկները կարվել են Դուբայից մի հաճախորդի պատվերով, ով այն պատրաստվում է նվիրել իր բարեկամուհուն՝ 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է Metro-ն։