Նոր լուսանկարներ ու հետաքրքիր մանրամասներ «Ոսկե դպրոց»-ի նկարահանման հրապարակից


Նոր լուսանկարներ ու հետաքրքիր մանրամասներ «Ոսկե դպրոց»-ի նկարահանման հրապարակից
Դեկտեմբեր 11 15:47 2017

Թարմ, հետաքրքիր, կլանող ու երիտասարդական. ստանդարտներից դուրս սիթքոմը միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: «Ոսկե դպրոց»-ի առաջին եթերաշրջանը շուտով մոտենալու է ավարտին: Այդ առիթով BlogNews.am-ը ներկա եղել նկարահանման հրապարակում, զրուցել սիրված կերպարների հետ ու բացահայտել որոշ մանրամասներ:

Մհեր

IMG (4) copy

«Ինձ հեռուստադիտողը հիշում է դեռ «Քարե դարդ» սիթքոմից: Այստեղ մարմնավորում եմ Պարույրի կերպարը, որը վերցված է մեր իրականությունից: Կարծում եմ՝ բոլորի շրջապատում էլ կան այնպիսի բնավորությամբ մարդիկ, որոնք ուզում են լիդերների հետ շփվել ու ընկերություն անել: Կերպարիս հաջողությունը ես պայմանավորում եմ նրանով, որ մաս եմ կազմում սցենարական աշխատանքի, այսինքն՝ գրողներից մեկն էլ ես եմ: Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Անկեղծ՝ տխրել ենք, որ մոտենում է եթերաշրջանի ավարտը»:

Իսկ ինչպիսի՞ աշակերտ է եղել Մհերը դպրոցական տարիներին. «Դպրոցում ինձանից էին արտագրում, ես էլ արտագրել էի ուրիշից: Միշտ եղել եմ նախավերջին տեղը նստողը. չգիտեմ` իրականում դա գերազանցիկն էր, միջակը, թե ծույլը»:

IMG (6) copy

Հայկ

IMG (11) copy

««Կայարան»-ից հետո սա հեռուստատեսային իմ երկրորդ նախագիծն է: Դպրոցական տարիներին կարգապահ աշակերտ եմ եղել, ու նկարս՝ որպես գերազանցիկի, փակցված է եղել դպրոցի պատին: Նկարահանումներն ինձ հիշեցնում են պատանեկան չարաճճիություններն ու ուսուցիչներիս: Իսկ ահա կերպարս՝ Բագրատը, իմ հակապատկերն է՝ անկարգ, երես առած, մի քիչ լկտի ու ցուցամոլ: Երբ ինձ գրում են դպրոցական տղաները, հասկանում եմ, որ շատ-շատ է տարածված Բագրատի տեսակը: Նա ստանում է այն, ինչ իրեն պետք է: Դպրոցի ամենասիրուն աղջիկը նրա ընկերուհին է, ինչը նրան պարծենալու առիթ է տալիս: Թե ինչպես է ստացվում խաղս, պետք է գնահատի միայն հեռուստադիտողը»:

Աղբյուր՝ BlogNews.am

IMG (9) copy

IMG (17) copy

IMG (15) copy