Արևմուտքում սուրբծննդյան տոնական սեզոնն արդեն մեկնարկել է, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են տոնի՝ եղևնու ու տան ձևավորումը ենթադրող նախապատրաստական աշխատանքները:
The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում արված լուսանկարները՝ ցույց տալով, թե ինչպես են Միացյալ Թագավորության բնակիչները պատրաստվում տոներին:
Որոշ դեպքերում տներն ու կից բակերն այնքան առատ են զարդարանքներով, որ հեռվից զվարճանքի կենտրոն են հիշեցնում: