Մոսկվայից 22-ամյա Նաստյան ամենուր հայտարարություններ է փակցնում, որպեսզի գտնի հարազատ ծնողներին։ Բոլորովին վերջերս նա իմացել է, որ իրեն լրիվ ուրիշ կին է լույս աշխարհ բերել, ում ծննդատանն ասել են, թե իբր իր երեխան մահացած է ծնվել։ Արդյունքում Նաստյան օտար ընտանիքում է հայտնվել։
1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայի ծննդատներից մեկը երիտասարդ կնոջ են բերել՝ ծննդաբերական սուր ցավերով ու ծանր վիճակում։ Ծննդաբերությունը չափազանց դժվար է անցել։ Ոտքի վնասվածքով աղջնակին ցույց են տվել մորն ու տարել՝ ընդմիշտ, որպեսզի հետո մորն ասեն, թե իբր փոքրիկը մահացել է, գրում է telegra.ph-ը։
Ծննդատան մյուս ծնարանում նույն օրը ծննդաբերում էր Լարիսան, ում ողջ հղիությունը ծանր էր անցել։ Նրա արյան կարգը բացասական էր, ամուսնունը՝ դրական։ Լարիսայի օրգանիզմը ողջ հղիության ընթացքում ընդդիմանում էր պտղին։ Լույս աշխարհ եկած աղջնակը մեկ օր էլ չի ապրում։ Բժիշկներն ընտանիքի համար ելք են գտնում՝ վերցնել ուրիշի երեխային։ Ասում են՝ նա երիտասարդ է, պետք է սովորի, ոչ թե երեխա պահի։ Նորածիններին բժիշկները պարզապես փոխում են։ Ամուսնական զույգը համաձայնվում է ու վերցնում ուրիշի երեխաին՝ նրան Նաստյա անվանելով։ Հարազատ մորն էլ բժիշկներն ասում են, թե իբր իրենց դուստրը մահացել է։
Աղջիկը մեծացել է՝ զգալով, որ իրեն օտար մարդիկ են մեծացնում։ Նա ընդհանրապես նման չէր նրանց։ Ճշմարտությունը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ Նաստյան հղիացել է։ Նա բժշկին պատմել է, որ մայրը ծանր հղիություն է ունեցել՝ արյան կարգի պատճառով։ Բժիշկն ասել է՝ Նաստյայի արյան կարգը չորրորդ դրական է, ինչն ուղղակի բացառված է առաջին բացասական ու երկրորդ դրական արյան կարգ ունեցող ծնողների մոը։ Նույն օրը Նաստյան իմանում է ճշմարտությունը։
Այժմ աղջիկը փնտրում է իր իսկական ծնողներին։ Տվյալները քիչ են, նա ստիպված հայտարարություններ է փակցում՝ հույս ունենալով, որ ի վերջո կգտնի հարազատ մորը։