Երևի թե չկա մեկը, որ տեսած չլինի ռեժիսոր Քրիս Կոլամբուսի «Տանը միայնակ» ֆիլմը, որտեղ փոքրիկ, բայց հնարամիտ տղան՝ Քևինը ծնողների անփությության պատճառով մնում է տանը միայնակ և կարողանում է պաշտպանել իրեն և իրենց տունը կողոպտիչներից:
Ֆիլմում 10-ամյա Քևինին մարմնավորում է դերասան Մաքոլեյ Կալկինը, որն այս տարի դարձավ 37 տարեկան:
Մաքոլեյը Հոլիվուդի պատմության ամենահաջողակ փոքրիկ դերասաններից է եղել: Վաղ հասակից նա նկարահանվել է «Տանը միայնակ», «Իմ աղջիկըը», «Լավ տղան», «Հարուստ Ռիչին» և այլ ֆիլմերում:
Այս տարիների ընթացքում դերասանը անճանաչելիորեն փոխվել է և բոլորի կողմից սիրված հմայիչ տղայից վերածվել է ոչ այնքան հմայիչ երիտասարդի: