23-ամյա Բեկի-Ջոն՝ Մեծ Բրիտանիայից, չէր կարող պատկերացնել, որ այդքան երիտասարդ տարիքում բազմազավակ մայրիկ կդառնա։ Նրա համար իսկական անակնկալ էր, որ ինքը եռյակի է սպասում։ Ավելի մեծ անակնկալ էր այն, որ նրա երեխաները՝ Ռոանը, Ռոմանն ու Ռոկկոն բացարձակ գենետիկական կոպիաներ են։
Նման բան չափազանց հազվադեպ է հանդիպում 200 միլիոնից մեկ անգամ։ Երեք տղաներն էլ հարյուր տոկոսանոց նույն դնթ-ն ունեն։ Նրանց տարբերելն արտաքինից էլ անհնար է։
Մայրը երեխաներին տարբերում է խալերով, մյուս բարեկամները բացարձակ չեն տարբերում նրանց։
Սակայն նույնը լինելը, մոր խոսքով, միայն երեխաների արտաքինին է վերաբերվում։ Բնավորությամբ փոքրիկները բացարձակ տարբեր են։
Ռոանն անընդհատ գոռում է, Ռոկկոն շատ հանգիստ է, իսկ Ռոմանը երբեք իր իրերը չի կիսում մյուսների հետ։ Մայրն ասում է, որ հիմա էլ բնավորությունների շնորհիվ է հաճախ տարբերում փոքրիկներին։