Պատմության մեջ մնաց որպես ամենահնարամիտ գանգստերներից մեկը: Շնորհիվ ԱՄՆ իրավապահ կառույցներում ծառայելու ընթացքում ձեռք բերած իր փորձի՝ նրան հաջողվել է տասնյակ անգամներ փախչել ոստիկանությունից: Նա ղեկավարել է «Ձմեռային բարձունք» խմբավորումը 1970-1980-ականներին:
Էրիբերտո Լասկանո (1974-2012)
17 տարեկանում ծառայել է մեքսիկական բանակում, ապա աշխատել Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչությունում: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է անցել հանցագործների շարքը:
Պաբլո Էսկոբար (1949-1993)
Նա պատմության մեջ մտավ՝ որպես ամենադաժան հանցագործներից մեկը: Հայտնի է որպես նարկոբարոն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա առնչություն ունի ավելի քան 200 դատավորի և դատախազի սպանության հետ:
Վինսենթ Ջիգանթե (1928-2005)
Պատմության մեջ մտել է «Խելագար շեֆ» մականունով: Այդ անունը նա ստացել է համապատասխան վարքի համար. ոստիկանության ձեռքում հայտնվելով՝ նա միշտ խելագար է ձևացել և հայտնվել ազատության մեջ: Ջիգանթեի բանդան ղեկավարում էր Նյու Յորքի և Ամերիկայի այլ խոշոր քաղաքների հանցագործ աշխարհը:
Ալ Կապոնե (1899-1947)
Սպիավոր դեմք մականունը Ալ Կապոնեն ստացել է 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլիարդի ակումբում: Նա իրեն թույլ է տվել հակաճառել դաժան մի հանցագործի, վիրավորել է նրա կնոջը, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել: Հենց այդ ժամանակ էլ Կապոնեն ստացել է իր վնասվածքը:
39