Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ոչ մի անգամ չի խլել գնդակը


Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ոչ մի անգամ չի խլել գնդակը
Նոյեմբեր 20 19:02 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վատագույն ցուցանիշն ունի թիմում պաշտպանության տեսանկյունից:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ոչ մի անգամ մրցակցից չի խլել գնդակը և ոչ մի անգամ չի խափանել գրոհը:

Նման ցուցանիշ ունեն միայն դարպասապահներ Կեյլոր Նավասը և Կիկո Կասիլյան, ինչպես նաև Մատեո Կովաչիչը, ով դաշտում անցկացրել է ընդամենը 63 րոպե:

Մրցակցի գրոհը ոչ մի անգամ չի ընդհատել նույնպես Կովաչիչը, Նավասը և Բորխա Մայորալը: