Մյունխենի «Բավարիան» լրջորեն հետաքրքրվում է «Աթլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով: Այս տեղեկությունը հաստատել է նաև ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը:
Ֆրանսիացի խաղացողի տրանսֆերը գնելու համար գերմանական ակումբը պետք է վճարի 100 մլն եվրո: Սալիհամիջիչը չի ժխտել այս փաստը.
«Դեռևս որոշում չի կայացվել: Մենք շատ ժամանակ ունենք, որպեսզի հաշվի առնենք տրանսֆերի բոլոր մանրուքները»,- բոսնիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Goal»-ը