ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց


ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց
Նոյեմբեր 18 21:21 2017

Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:

Երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մեր շախմատիստը հանդես էր գալիս սև խաղաքարերով:

Երրորդ տուրից հետո Արոնյանն ու Վաշյե-Լագրավն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր: Նրանք Անիշ Գիրի ու Թեյմուր Ռաջաբովի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը սևերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ սպիտակներով հաղթել էր Էրնեստո Ինարկիևին: