Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին
«Դա իմ երազանքն է, սակայն ոչ այս պահին: Ես պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ և երջանիկ եմ այստեղ: Դեռ պետք է ապագայի թիմ կառուցեմ: Հավաքականի մասին կարող ենք խոսել ապագայում, եթե ինձ նման հնարավորություն ընձեռնվի».- Ալեգրիի խոսքերը մեջբերում է «Football Italia-»ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-ի խմբային փուլ դուրս չգալուց հետո Աշխարհի քառակի չեմպիոնները հեռացրել էին թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրային: Այսօր տեղեկություն տարածվեց, որ Իտալիայի ընտրանին հրաժարվել է գլխավորել Կարլո Անչելոտին: