Օզիլը հունվարին կարող է հայտնվել Բարսելոնայում


Օզիլը հունվարին կարող է հայտնվել Բարսելոնայում
Նոյեմբեր 17 23:05 2017

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում», հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնային»:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, 29-ամյա գերմանացին Բարսելոնա կտեղափոխվի այն դեպքում, երբ «կապտանռնագույնների» առաջարկը մերժի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Օզիլի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է 2018 թվականին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել հունվարին գերմանացու տրանսֆերը վաճառելու տարբերակը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 9 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: