Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ


Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Նոյեմբեր 17 21:26 2017

Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Ակումբի փոխնախագահի պաշտոնում նշանակվել է Պողոս Գալստյաը, որը թիմի գլխավոր մարզիչն էր:

«Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Դմիտրի Բեզնյակը: