ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ տուրում ուժեղ էր Ինարկիևից


ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ տուրում ուժեղ էր Ինարկիևից
Նոյեմբեր 17 21:15 2017

Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» չորորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել:

Հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ գտնվեց ռուս Էրնեստո Ինարկիևից: Նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Դմիտրի Յակովենկոյի հետ:

Նշենք, որ հաջորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան: