Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «MUTV»-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած անհավանական ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք, նրա հոր` Համլետ Մխիթարյանի ողբերգական մահվան մասին: Հենրիխի երազանքն է եղել շարունակել իր հոր ուղին և դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»- ասվում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքում:
«Միկին՝ հայ հերսը» վերնագրով ֆիլմի տևողությունը 60 րոպե է և կցուցադրվի «MUTV»-ի եթերում՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին: Այն կարող եք դիտել նաև այստեղ:
