ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով


ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով
Նոյեմբեր 16 22:14 2017

Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» չորորդ փուլի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով:

Հայ գրոսմայստերը սևերով միավորը կիսեց ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ: Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան վաղը` նոյեմբերի 17-ին: Արոնյանի մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: