Երբ դիտում ենք դիսնեյան մուլտֆիլմերը՝ «Մոխրոտը», «Ջրահարսը», «Ալլադինը», միտք է առաջանում՝ արդյո՞ք կոսմետիկ միջոցների հեղինակները մեզ խաբում են: Ինչո՞ւ շատ կանանց չի հաջողվում մեծ ծավալ հաղորդել մազերին, ինչպես Ժասմինինն է, ինչո՞ւ երբ կանայք արթնանում են այդպիսի շքեղ սանրվածք չեն ունենում, ինչպես Մոխրոտինն է, ինչո՞ւ ծովափին քամին քանդում է մեր վարսերը, սակայն Արիելինը այդպես գեղեցիկ էլ մնում են քամուց:
Այս մտքերը լուսանկարիչ Լորին Բրանցին ստիպել են վերականգնել արդարությունը և ցույց տալ, թե ինչպիսին են իրական կյանքում սիրելի հերոսները: