Ուկրաինայում խաղի ժամանակ թիմի մարզիչը ծեծել է մրցավարին


Ուկրաինայում խաղի ժամանակ թիմի մարզիչը ծեծել է մրցավարին
Հոկտեմբեր 26 19:16 2017

Ուկրաինական մինի-ֆուտբոլի Viva Cup թիմի մարզիչ Ռոման Պերաձեն Խարկովում PVM թիմի հետ խաղում հարվածել է հանդիպման գլխավոր մրցավար Վասիլի Չերնիչենկոյին: Մրցավարը խաղի ժամանակ երկրորդ դեղին քարտն է ցույց տվել Viva Cup-ի խաղացողին և խնդրել լքել մարզահրապարակը: Վրդովելով մրցավարի որոշումից, Պերաձեն դաշտ է մտել և բռունցքով երկու անգամ հարվածել մրցավարի գլխին: Խաղը դադարեցվել է, իսկ Viva Cup-ին պարտություն է գրանցվել: