Օզիլի ծառայություններով հետաքրքրվում են երեք ակումբներ


Օզիլի ծառայություններով հետաքրքրվում են երեք ակումբներ
Հոկտեմբեր 24 19:45 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի:

Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Սա է պատճառը, որ արդեն այս ձմռանը 28-ամյա խաղացողը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Ինտերը» և Մադրիդի «Ռեալը»: Լրատվամիջոցները նշում են, որ կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն ամենամոտը «կարմիր սատանաներն» են: Ժոզե Մոուրինյուն անձամբ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել գերմանացի խաղացողին: