Երկրապագուների քվեարկության արդյունքով «Պուշկաշ»-ի անվան մրցանակին արժանացավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:
Այնուհետ տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներից լավագույնը ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեզին Զիդանը:
2017 թվականի լավագույն դարպասապահ ճանաչվեց Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:
ՖԻՖԱ-ի տարվա լավագույն երկրպագուններ ճանաչվեցին «Սելթիկ»-ի երկրպագուները:
Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Սարիան Վիգմանը:
«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Ֆրանսիս Կոնեն՝ նա խաղադաշտում փրկել է թիմակցի կյանքը:
Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Դանի Ալվես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Բոնուչի, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինիեստա, Լեոնել Մեսսի, Նեյմար, Ռոնալդու:
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը ,իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: