Սարերի ետևում չէ նոր՝ 2018 թվականը, որի տիրուհին՝ ըստ Չինական օրացույցի՝ կդառնա խաղաղասեր և ընկերասեր Դեղին հողային շունը: Եկող տարին կհամապատասխանի տարվա տիրուհու բնավորությանը, դրա համար էլ հաջողությունը բոլոր նշանների համար երաշխավորված է:
2018թ. Չինական հորոսկոպ
1. Շների համար տարին կլինի հաջող յուրաքանչյուր գործում: Դուք որոշել եք փոխել Ձեր իմի՞ջը, փոխել մասնագիտությո՞ւնը, գրանցել հարաբերություննե՞ր: Առաջ: Բարձրագույն ուժերը կօգնեն Ձեզ յուրաքանչյուր դեպքում:
2. Առնետները պետք է շատ աշխատեն: Այս տարին բարդ կլինի, բայց Դուք բավարարված կլինեք աշխատանքի արդյունքով և կզգաք լիակատար երջանկություն: 2018թ. տիրուհին կօգնի մարդկանց, ովքեր ծնվել են Առնետի նշանի տակ: Գլխավորը՝ մի ծուլացեք:
3. Ցուլի համար 2018 թվականն անակնկալ է պատրաստել՝ դրամական շահույթի և կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և նրա հետ կկազմեն ամուր ընտանիք:
4. Վագրերի համար եկող տարին կնպաստի պոտենցիալի իրականացմանը և տաղանդների բացահայտմանը: Շունը կօգնի Ձեզ. մի վախեցեք փորձել ինչ-որ նոր բան կամ զարմանալի երևալ, գնացեք դեպի Ձեր երազանքը:
5. Ճագարը (կատուն) ամբողջ տարին կաշխատի հաղթանակ տանել յուրաքանչյուր գործում, լինել առաջինն ամեն ինչում: Գլխավորն այն է, որ չափից շատ ջանքեր գործադրեք և այդ ժամանակ անպայման կպարգևատրվեք:
6. Շան տարում Վիշապները ձեռք կբերեն նոր ընկերներ: Մարդկանց, ովքեր ծնվել են այդ նշանի տակ, օգտակար խորհուրդներ կհարցնեն:
7. Օձի նշանի տակ ծնված մարդկանց համար տարին կդառնա անսովոր: Դուք կարող եք բացահայտել Ձեր անհատականության նոր եզրեր, մշակել Ձեր զարգացմանը խանգարող բարոյական ասպեկտները և դառնալ ավելի իմաստուն և համբերատար:
8. Ձիերին սպասվում է հանգիստ և հաճելի տարի: Միակ պրոբլեմը կարող է դառնալ առողջությունը: Դրա հետ չի կարելի կատակ անել: Ձեզ համար այդ հարցը պետք է լինի առաջին տեղում:
9. Սպասվող փուլն Այծի համար հաջող կանցնի: Նոր տարում Դուք կդառնաք ավելի ինքնավստահ, ամբողջությամբ Ձեր կենթարկեք Ձեր էմոցիաները: Տարվա կեսին մի քանի անսովոր հանդիպումներ կունենաք:
10. Կապիկները չեն կարողանում նստել իրենց տեղում, նրանք փոփոխություններ և արկածներ են ուզում: Բայց ճակատագիրը Ձեզ համար այլ պլաններ ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել և նորից սովորել» կարգախոսի տակ:
11. Աքլորների համար վերին ուժերն անսպասելի նվեր են պատրաստել, որն ամբողջովին կփոխի Ձեր կյանքը: Դուք կստանաք մեծ հնարավորություններ, այնպես որ, բաց մի թողեք Ձեր շանսը:
12. Շան տարում Վարազներին (Խոզերին) անընդհատ կդիմեն օգնության և խորհուրդի համար: Երբեմն կհոգնեք դրանից, բայց Շունը խորհուրդ է տալիս տիրապետել Ձեզ, իսկ ավելի լավ է՝ կազմակերպել լիարժեք հանգիստ:
Աղբյուր` 168.am