Ռոնալդուի գոլն օգնեց Ռեալին հաղթել Խետաֆեին


Ռոնալդուի գոլն օգնեց Ռեալին հաղթել Խետաֆեին
Հոկտեմբեր 14 20:19 2017

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին»:

Խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:1: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլով աչքի ընկավ Խորխե Մոլինան:

85-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով բացեց իր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

Այս խաղից հետո «Ռեալը» 17 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

«Խետաֆե»-«Ռեալ»` 1:2

Գոլերը` Մոլինա (56) - Բենզեմա (39), Ռոնալդու (85)