Խաչանովն ուսի հետ կապված խնդիրների պատճառով դուրս է մնացել ՎՏԲ Կրեմլի Գավաթից


Խաչանովն ուսի հետ կապված խնդիրների պատճառով դուրս է մնացել ՎՏԲ Կրեմլի Գավաթից
Հոկտեմբեր 14 19:00 2017

Աշխարհի 32-րդ ռակետ, հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» մրցաշարից ուսի հետ կապված խնդիրների պատճառով:

Այս մասին հայտնում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք` նախորդ տարի Խաչանովը պարտվել է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» մրցաշարի առաջին իսկ շրջանում, իսկ 2013 թվականին` իր նորամուտի տարում, հասել է մինչև քառորդ եզրափակիչ: