Մինչ Հայաստանում շեղում էին հանրությանը «Հաղթելու ենք...» սուտ բառով, այդ պահին իրենք արդեն Արցախը հանձնում էին. Մետաքսե Հակոբյան


Մինչ Հայաստանում շեղում էին հանրությանը «Հաղթելու ենք...» սուտ բառով, այդ պահին իրենք արդեն Արցախը հանձնում էին. Մետաքսե Հակոբյան
Սեպտեմբեր 27 12:40 2025

«Առավոտյան նստել էի պատշգամբումս, սուրճ էի խմում։ Սկսվեցին պայթյուններ։ Սկզբում մտածեցի՝ հոսանքի լարերի հետ կապված պայթյուններ են, հետո արդեն մյուս պատուհանից նայեցի ու տեսա ծուխը։ Երեխաներիս արթնացրեցի՝ պատերազմ է»,- 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լուսաբացն այսպես ներկայացրեց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ չէին պատկերացում, որ նախապես պլանավորած է  պարտությունը։

«Արդեն սեպտեմբերի 29-ին մենք տեսանք այդ պլանավորած պարտության ընթացքը։

Մինչ Հայաստանում շեղում էին հանրությանը «Հաղթելու ենք» այդ կեղծ, զզվելի, սուտ բառով ... Այդ պահին իրենք արդեն Արցախը հանձնում էին՝ հաշվի չառնելով մեր տղաներին, ովքեր մարտնչում էին արյունարբու թշնամու դեմ, զոհվում էին տասնյակներով, հարյուրներով։ Զոհվում էին այն պարագայում, երբ իշխանությունը պլանավորել էր հանձնել»,- ասաց Մ. Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։