ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մասին կխոսենք նրա վերադարձից հետո. Փաշինյանը՝ օրակարգում գերիների հարցի մասին


ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մասին կխոսենք նրա վերադարձից հետո. Փաշինյանը՝ օրակարգում գերիների հարցի մասին
Սեպտեմբեր 20 14:06 2025

ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցի մասին կխոսենք նրա վերադարձից հետո. լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք այցի օրակարգում գերիների հարց կա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոյանը երկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: ԱԱԾ-ն միայն հայտնում է՝ ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում կլինի սեպտեմբերի 19-ից 21-ը: