Վերջին 7 տարում երկու ատոմակայան ենք ստեղծել՝ առանց աղմուկ-աղաղակի. Նիկոլ Փաշինյան


Վերջին 7 տարում երկու ատոմակայան ենք ստեղծել՝ առանց աղմուկ-աղաղակի. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 18 11:50 2025

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե իրենք մեծ մասշտաբի աշխատանքներ են անում ու համեստորեն լռում են այդ մասին։

«Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ-աղաղակի։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճոմ կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք երկու հատ ատոմակայան», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, թե սա մեծագույն ձեռբերում է, որի մասին չի խոսվում, բայց, ըստ նրա, կարևորը խոսելը չէ, կարևորը ձեռքբերումն է։