Ինչքա՞ն կարող է դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով. Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկն իրական պատասխանատվությունից չպետք է խուսափի. Նիկոլ Փաշինյան


Ինչքա՞ն կարող է դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով. Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկն իրական պատասխանատվությունից չպետք է խուսափի. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 18 13:29 2025

ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է ակնհայտը։

«Ես նախկինում էլ ասել եմ՝ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է ու բացահայտման արդյունքներն այսօր քննվում են դատարանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանը հույս ունի, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան ու նոր ազդակ կլինի ՀՀ իրավապահների համար, որ նրանք, ի վերջո, գտնեն արդյունավետ դատավարության ձևն ու ապահովեն, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկն իրական պատասխանատվությունից չխուսափի։

«Ես կարծում եմ, որ ՄԻԵԴ վճիռը լեգիտիմ առիթ է, որ  մի հատ էլ նայենք՝ լավ, ինչքա՞ն կարող է դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով»,- ասաց նա։