Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն զարգանալ ու կատարելագործվել, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Կշարունակենք զարգացնել Զինված ուժերը, դրանք կլինեն ժամանակակից, կոմպակտ, էլ ավելի հզոր։ Հատուկ ռազմական գործողությունը, դրա հետ կապված իրադարձությունները կանցնեն, բայց պահանջարկը ժամանակակից զինված ուժերի նկատմամբ դրանով չի ավարտվի»,- ասել է նա։