Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:
Ի դեպ՝ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:
Ստացել եմ քննիչի որոշումը, ըստ որի.
1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,
2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները (որոնք ընդհանրապես չկան) ներկայացվել են 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից:
Այսինքն՝ մինչև կալանքի երկարաձգումը:
Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, և վերջինս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք, ըստ քննչականի, չկա, այսինքն՝ գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը:
Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձև է լինում:
Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր հերոսներին»։