Էջմիածնի սկզբնամասում գործող «Ալեքս 33 Պետրոլ» գազալցակայանում հնչած կրшկոցների փաստով հայտնի են դեպքի հանգամանքները․ մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են


Էջմիածնի սկզբնամասում գործող «Ալեքս 33 Պետրոլ» գազալցակայանում հնչած կրшկոցների փաստով հայտնի են դեպքի հանգամանքները․ մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են
Սեպտեմբեր 15 22:56 2025

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող «Ալեքս 33 Պետրոլ» բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Խաչատրյանի և Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Մաքսիմ Մհոյանի միջև, որից հետո Ս. Խաչատրյանը հեռացել է բենզալցակայանի տարածքից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ս․ Խաչատրչյանը և իր  ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Կարեն Հակոբյանի, Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Էռնեստ Սուքիասյանի և 28-ամյա Վիգեն Սուքիասյանի հետ միասին գնացել են վերը նշված բենզալցակայան, դուրս հրավիրել Մ. Մհոյանին, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Մուրադյանին և շարունակել առավոտվա կիսատ թողած իրենց «ռազբորկան», որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել են  Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Ալեքսան Սարգսյանը, 30-ամյա Գոռ Սարգսյանը, 25-ամյա Վիգեն Ուղուրյանը, 31-ամյա Էրիկ Բաբախանյանը և 21-ամյա Հովհաննես Գեղամյանը, որի ընթացքում Գ. Սարգսյանը վիճաբանության մասնակիցների հետ փոխադարձ հարվածներ հասցնելուց հետո վայր է ընկել և բարձրանալով՝ իր մոտ գտնվող, դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց Ս․ Խաչատրյանի, Մ․ Մհոյանի, Գ․ Հակոբյանի, Է․ Սուքիասյաի, Վ․ Սուքիասյանի․ Մ․ Մուրադյանի, Ա․ Սարգսյանի, Գ․ Սարգսյանի Վ․ Ուղուրյանի, Է․ Բաբախանյանի և Հ․ Գեղամյանի մասնակցությամբ խուլիգանություն հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական  և համայնքային  ոստիկանները ժամեր անց մասնակիցներից Վ․ Սուքիասյանին, Մ․ Մհոյանին, Մ․ Մուրադյանին, Ս․ Սարգսյանին և Գ Սարգսյանին հայտնաբերել, ձերբակալել  և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ձեռնարկվում են անրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական տեղեկությունը ճշտելու, հայտնի և անհայտ մասնակիցներին պարզելու և նրանց քննչական բաժին ներկայացնելու համար։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։

Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը ըստ օպերատիվ տեղեկությունների պատկանում էր կռվի մասնակիցներից մեկին։

Ըստ օպերատիվ տեղեկությունների կար վիրավոր և   ոստիկաններն ու քննիչները պարզում էին՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել էր, թե տնային պայմաններում էր բուժում ստանում։