Երևանում «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ կա 4 վիրավոր


Երևանում «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ կա 4 վիրավոր
Սեպտեմբեր 15 20:59 2025

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացիները, ովքեր վերանորոգելիս են եղել  «Opel»-ը ենթարկվել են վրաերթի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ավտովթար-վրաերթի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդը և վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։