Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է.
«Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բազմիցս ԱԺ ամբիոնից հանդես է եկել պատգամավորի կարգավիճակին ոչ համարժեք վարքագծով, ինչը, անպատժելիության պայմաններում, շարունակաբար խորացել է և անցել է բոլոր կարմիր գծերը։
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, իրավիճակը մեղմելու նպատակով, Արթուր Հովհաննիսյանի փոխարեն հրապարակային ներողություն խնդրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ իր գործընկերոջ ոչ հարիր վարքագծի համար։ Սա ցույց է տալիս, որ Արթուր Հովհաննիսյանը խուսափեց կրել պատասխանատվություն և չգտավ իր մեջ բավարար տղամարդկություն՝ անձամբ ներողություն խնդրելու համար։
Նույնիսկ իր գործընկերոջ հրապարակային ներողությունից հետո նա մնաց լուռ։
Հետո կասեն, թե Արթուր Հովհաննիսյանը «տղամարդ է», բայց իսկական տղամարդը չի թաքնվում կնոջ ներողության հետևում։ Իսկական տղամարդը սեփական սխալի պատասխանատվությունը հենց ինքն է կրում»։