Եթե հուշագիրը լինի 50 տարով, դա կլինի «չմտադրությունների» հուշագիր. Փաշինյան


Եթե հուշագիրը լինի 50 տարով, դա կլինի «չմտադրությունների» հուշագիր. Փաշինյան
Սեպտեմբեր 10 18:23 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վաշինգտոնյան հուշագրին և նշեց, թե դրա մեջ ինչ է ներառված՝ «տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անձեռնամխելիություն»։  

 

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մտադրության հուշագիր ստորագրվել 1 տարով։

 

 «Մտադրության հուշագիրները լինում են 1 տարով՝ 3 տարվա երկարացումով, քանի որ այդ մտադրությունները պետք է այդ ժամկետում արդեն իսկ իրականություն դարձնել։ Պատկերացնու՞մ եք՝ մտադրության հուշագիր, որն ունի 25 տարվա ժամկետ, դա նշանակում է, որ այդ մտադրությունը երբեք էլ իրականություն չի դառնա։ Եթե հուշագիրը լինի 50 տարով, դա կլինի «չմտադրությունների» հուշագիր»,-պատասխանեց Փաշինյանը։

 

Փաշինյանը հավելեց, թե տարածաշրջանային կոմունիկացիաների մասով 2020 թվականից այս կողմ իր ասածների մեջ շատ բան չի փոխվել. «Ես հիմա ինչ ասում եմ, կարող եմ թուղթը հանել, ստորագրությունն ու տեքստը ցույց տալ։ Դրանից դուրս ով ինչ ասես, կարող է ասել»։