Մտավախություն չունե՞ք, որ «խաղաղության պայմանագիրը» վավերացնելուց հետո գործող իշխանությունը Ձեզ կարտահանձնի Ադրբեջանին, այսօր հետաքրքրվեցին լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։
«Ինձ վերաբերող հարցով բացարձակապես որևէ մտավախություն չունեմ։ Ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, ոը դեռ շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին։
Եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիներից որևէ մեկին, անկախ նրանից՝ ես կլինեմ, թե այլ անձ, հանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով, որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, ինչը հակառակ երկրի կողմից գնահատվել է որպես «հանցագործություն», այդ դեպքում էլ ի՞նչ կարող եմ ասել․․․»,- ի պատասխան՝ նշեց ՀՀ երրորդ նախագահը։