Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օգոստոսի 31-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
