«Կառավարությունը ես եմ» հայտարարության համար Լևոն Զուրաբյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


«Կառավարությունը ես եմ» հայտարարության համար Լևոն Զուրաբյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Սեպտեմբեր 1 18:36 2025

«Կառավարությունը ես եմ» հայտարարության համար ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

 

«Հանցագործության մասին հաղորդումն այսօր պատշաճ կարգով ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազին: Փաստաթուղթը կից ներկայացված է:

 

Ստուգենք, էլի, կարո՞ղ ա՝ դատախազությունն էլ ա ինքը»,- սոցցանցի իր էջում գրել է Զուրաբյանն ու հրապարակել վերը նշված փաստաթուղթը: