Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմի մարտերին


Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմի մարտերին
Սեպտեմբեր 1 20:19 2025
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական գործընթացը։

 

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին դատավարության ժամանակ հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «ցուցմունքը»։

 

 Մնացականյանը իր «ցուցմունքում» նշել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։

 

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասել է, որ նշանակվել է տարբեր պաշտոններում, իսկ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ, այնուհետև՝ 2012 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունիսը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։