Փաշինյանը քննարկել է սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները


Փաշինյանը քննարկել է սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները
Օգոստոս 28 23:41 2025

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են Կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։