Նոր մանրամասներ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի դեպքից


Նոր մանրամասներ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի դեպքից
Օգոստոս 27 14:50 2025

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։

 

Վարչական ղեկավարը նշեց, որ Սերգեյը հանգստի էր մեկնել Քոբուլեթի, բայց թե ում հետ էր մեկնել և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, չգիտի։

 

«Ընտանիքի անդամների հետ դեռևս չեմ հանդիպել, չեմ զրուցել, մանրամասների չէր տիրապետում»,–ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Սև ծովոի Քոբուլեթիի հատվածում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել։