Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները, ներառյալ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։