Ես մի առիթով դրա մասին բարձրաձայնել էի, ի պատիվ երրորդ նախագահի՝ պարոն Սերժ Սարգսյանի: Ինքը բարձրաձայնեց դրա մասին, որովհետև ես ասել էի, որ իշխանությունները փրկել են ՀԷՑ-ը, որովհետև երևի երկու-երեք ամսվա կյանք էր մնացել, այսինքն՝ սնանկության էր գնում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե ինքն է խնդրել, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռքը բերի:
«Ես չեմ մեծարում, ես չեմ փորձում շողոքորթել, ես ասում եմ իրականությունը։ Իրականում՝ այո՛, փրկել են, Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը», - ասել է Ղազինյանը:
