Նախկին դատախազը դատի է տվել ՆԳ նախարարությանը՝ զենքի հարցով. «Ժողովուրդ»


Նախկին դատախազը դատի է տվել ՆԳ նախարարությանը՝ զենքի հարցով. «Ժողովուրդ»
Օգոստոս 22 09:22 2025

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։ Հայցը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին։ Նազարյանը պնդում է, որ իր կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, եւ պահանջում է ճանաչել իր եւ ՆԳՆ-ի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունը՝ նշված զենքը անժամկետ, առանց մալելու իրավունքով պահելու եւ կրելու մասով։ Հետաքրքիր է, որ Նազարյանը տարիներ առաջ քաղաքական դաշտում հայտնվել էր ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության կազմած «ՄԵՆՔ» դաշինքի ցուցակով՝ 2018-ին առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: