Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 11-օրական երեխա է մահացել


Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 11-օրական երեխա է մահացել
Օգոստոս 19 22:31 2025

Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը, ժամը 01։20-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։

Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։