Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին


Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին
Օգոստոս 15 11:40 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր ժողովուրդների և պետությունների միջև կապը, համատեղ և արդյունավետ կերպով արձագանքելու համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին:

Համոզված եմ, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցերի և շփումների միջոցով, նոր խթան կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն և հարատև առաջընթաց»: