Վաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն


Վաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն
Օգոստոս 7 09:11 2025

Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Շնորհավորում ենք Վաչեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ: