Իշխող վարչախումբը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով Թուրքիային ենթարկելուն


Իշխող վարչախումբը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով Թուրքիային ենթարկելուն
Օգոստոս 5 11:27 2025

Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական շարժում։

«Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։

Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։

Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասը զավթված էր, սակայն հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու»,–ասված է հայտարարության մեջ։